Իրավապահ մարմինները վերացրել են Իտալիայում եւ Ալբանիայում թմրանյութերի վաճառքով զբաղվողների ցանցը, հայտնել է Եվրոպոլը։

Նրա տվյալներով, հանցագործները պատասխանատու են կոկաինի, կանեփի եւ հերոինի խոշոր առեւտրի համար, հիմնականում Ալբանիայից Իտալիա։

Համատեղ գործողության ընթացքում, որին մասնակցել են շուրջ 350 դաշտային սպաներ, ձերբակալվել են 30 կասկածյալներ, եւ խուզարկվել են 31 վայրեր ։ Գործողության ընթացքում առգրավվել է հինգ հրացան, մեկ ատրճանակ եւ վեց ավտոմեքենա։

Եվրամիության թմրամիջոցների EMCDDA գործակալության կողմից անցյալ նոյեմբերին հրապարակված զեկույցում ասվում է, որ Արեւմտյան Բալկաններում հանցավոր ցանցերը դարձել են հիմնական խաղացողներ ինչպես տարածաշրջանային թմրանյութերի շուկայում, այնպես էլ Եվրամիության շուկաներում: