ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել, Արեւմտյան ափ եւ Եգիպտոս, որտեղ կոչ կանի դադարեցնել բռնությունը Իսրայելի մահաբեր հարձակումից հետո, հայտնել է Պետդեպարտամենտը:

Բլինքենն իր առաջին անձնական բանակցությունները կանցկացնի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ այն բանից հետո, երբ վերջինս իշխանության է վերադարձել որպես պատմության մեջ ամենաաջ կառավարություն Իսրայելում։

Նա Ռամալլահում կհանդիպի նաեւ Պաղեստինի նախագահ Ահմուդ Աբասի հետ երկուշաբթի եւ երեքշաբթի այցի ընթացքում։ Բլինքենը «կընդգծի հրատապ անհրաժեշտությունն այն բանի, որ կողմերը քայլեր են ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, որպեսի վերջ դնեն բռնության ցիկլին, որը չափազանց շատ անմեղ կյանքեր է խլել»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Բլինքենի շրջագայության առաջին կանգառը կլինի Եգիպտոսը, որը կարեւոր միջնորդ է իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ:

Բլինքենը կքննարկի տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Լիբիան ու Սուդանը, եւ կհանդիպի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի հետ։