ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել վերջ տալ Ուկրաինայում «այս խելահեղ պատերազմին»։

Ուկրաինա տանկեր ուղարկելու ԱՄՆ-ի որոշումից հետո Թրամփն իր Truth Social հարթակում գրել է. «Սկզբում տանկեր, հետո միջուկային զենք։ Եկեք վերջ տանք այս խելահեղ պատերազմին հենց հիմա: Դա այնքան հեշտ է»:

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ուկրաինա 31 Abrams տանկ ուղարկելու որոշման մասին։ Մինչ այդ Գերմանիան երկար դիմադրությունից հետո հայտարարել էր Կիեւ Leopard տանկեր ուղարկելու մասին։