Ինը պաղեստինցի սպանվել է օկուպացված Արեւմտյան ափում իսրայելական ռազմական գործողության ժամանակ, տեղեկացրել է BBC-ին։

Ջենինում զոհվածներից մեկը 61 տարեկան կին է։

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ եկել էին ձերբակալելու «Իսլամական ջիհադի» «ահաբեկիչներին», որոնք ծրագրում էին «խոշոր գրոհներ» իրականացնել։ Պաղեստինը մեղադրել է Իսրայելին «կոտորածի» մեջ, իսկ ավելի ուշ հայտարարել է Իսրայելի հետ անվտանգության հարցերի համակարգումը դադարեցնելու մասին։

Այդ ընթացքում 10-րդ պաղեստինցին է սպանվել իսրայելական զորքերի հետ բախման ժամանակ, Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Ալ Ռամ քաղաքում, երբ բնակիչները բողոքում էին Ջենինի շուրջկալի դեմ, հայտարարել են պաղեստինցի պաշտոնատար անձինք։

Գիշերն Իսրայելը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Գազայի պաղեստինցի գրոհայիններին այն բանից հետո, երբ Իսրայելի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։ Ոչ մի խումբ Գազայում հրթիռների արձակման պատասխանատվությունը չի վերցրել։ Հրթիռներից երկուսը իսրայելական ՀՕՊ համակարգերը որսացել են։

Գազայում պայթյունի մասշտաբներն առայժմ պարզ չեն, չնայած AFP տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ կողմերից ոչ մեկը չի տուժել։

Վերջին ժամանակներս լարվածությունն Արեւմտյան ափին մեծացել է, քանի որ իսրայելցի զինվորականները շարունակում են այն, ինչն անվանում են հակաահաբեկչական հարձակում, որն սկսվել է անցած տարի Իսրայելում մահասփյուռ հարձակումներից հետո։