Ճապոնիան հայտարարել է ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին՝ արգելելով Ռուսաստան արտահանել կարեւոր ռազմավարական ապրանքներ եւ սառեցնելով  տասնյակ ֆիզիկական անձանց ակտիվները։

Ճապոնիայի առեւտրի նախարարության տեղեկացմամբ՝ երկիրն արգելել է Ռուսաստան մատակարարել ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական պոտենցիալի ամրապնդման համար, ներառյալ կիսահաղորդչային սարքավորումներն ու կոմպլեկտավորողները, ռոբոտները, էներգիայի գեներատորները, պայթուցիկ նյութերն ու պատվաստանյութերը։

Արտահանման նոր արգելքն ուժի մեջ կմտնի փետրվարի 3-ին, նշվել է հաղորդագրությունում։

Ճապոնիան նաեւ սառեցրել է Ռուսաստանի եւս երեք իրավաբանական եւ 22 ֆիզիկական անձանց ու 14 «ռուսամետ» ֆիզիկական անձանց ակտիվները ՝ կապված «հարավարեւելյան Ուկրաինայի անեքսիայի» հետ։