Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ «զինված հարձակման» մասին։

Նշվել է, որ «հարձակումը հետ մղելիս զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանության պահպանության ծառայության ղեկավար Օրհան Ասկերովը, մեկ հոգի վիրավորվել է։ Հարձակվողը կալանավորվել է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել»,- գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ «Կալաշնիկովի ինքնաձիգով զինված հարձակվողն անցել է պահպանության անցակետն ու սպանել պահպանության ծառայության պետին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել են պահպանության ծառայության երկու աշխատակիցներ։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար»։