Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Իրաքի վարչապետ Մոհամեդ Շայա ալ-Սուդանիի հետ։ Կողմերը մի շարք ռազմավարական համաձայնագրեր են ստորագրել, որոնք կոչված են ակտիցավնելու երկու երկրների տնտեսական համագործակցությունը, հատկապես էներգետիկայի եւ հանրային տրանսպորտի ոլորտներում։

Ֆրանսիան եւ Իրաքը ստորագրել են պայմանագիր՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը կոռուպցիայի դեմ մղվող պայքարի, անվտանգության, էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ մշակույթի ոլորտներում, նշվել է Ելիսեյան պալատի հայտարարությունում։

«Մակրոնը եւ Շայա ալ-Սուդանին նշել են, որ կողմնակից են ցանցային ենթակառուցվածքի խոշոր նախագծերի ավարտմանը՝ ֆրանսիական նոու-հաուի հիման վրա (...) Այս առումով նրանք պարտավորվել են Իրաքին տրամադրել ֆրանսիական ընկերությունների փորձը»,- ավելացրել են Ելիսեյան պալատում։

«Ինչ վերաբերում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներին, նրանք նշել են, որ հավատարիմ են TotalEnergies նախագծի իրականացմանը՝ հիմնված արեւի էներգիայի եւ գազի ոլորտում կատարվող ներդրումների վրա»։

Reuters-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կատարը բանակցություններ է վարում ֆրանսիական նավթային TotalEnergies ընկերության էներգետիկ նախագծերում 27 մլրդ դոլար արժողությամբ բաժին Իրաքում ձեռք բերելու մասին, քանի որ Բաղդադը հույս ունի խանգարել երկրից հեռանալու արեւմտյան էներգետիկ ընկերությունների փորձերին։

Երբ TotalEnergies-ը եւ Բաղդադը ստորագրեցին համաձայնագիր 25 տարվա ընթացքում Իրաքի հարավում չորս հսկայական արեւային, գազային, էներգետիկ եւ ջրային նախագծերի շինարարության մասին, ընկերությունների հեռանալու հույսերն ավելացան։ Exxon Mobil-ը, Shell-ը եւ BP-ն վերջին տարիներին ձգտում էին «փակել» իրենց գործողություններն Իրաքում։