ԱՄՆ-ում 4-ամյա երեխան մահացել է այն բանից հետո, երբ նրա խորթ ծնողները էքզորցիզմ են իրականացրել նրա նկատմամբ։

Խորթ ծնողները՝ Ջո Ուիլսոնը եւ Ջոջի Ուիլսոնը, էքզորցիզմ են իրականացրել իրենց խորթ որդու՝ Սքայլեր Ուիլսոնի եւ նրա եղբոր նկատմամբ, հաղորդում է Fox 8-ը։

Այժմ նրանց մեղադրանք է առաջադրվել Սքայլերի սպանության մեջ։

Սքայլերին զրկել են ուտելիքից, «փաթաթել», թողել սենյակում երկար ժամանակ։

Բռնությունը մահացու է դարձել։

Երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները, Սքայլերը չի պատասխանել եւ չի շնչել։ Բժիշկը հայտնել է ոստիկանությանը, որ երեխան գլխուղեղային վնասվածք է ստացել, հավանաբար, փաթաթված լինելու պատճառով։

Խորթ ծնողները ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ։