Արեւմտյան երկրները, որոնք զենք եւ գումար են տրամադրում Ուկրաինային, արդեն դարձել են հակամարտության ակտիվ մասնակից, ուրբաթ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Հունգարիայի պետական ​​ռադիոյին տված հարցազրույցում Օրբանն ասել է, որ Ուկրաինային 14 Leopard 2 A6 տանկ ուղարկելու Գերմանիայի որոշումը  դարձել է պատերազմում արեւմտյան երկրների աճող դերի խորհրդանիշ։

Ուկրաինային զինելու փոխարեն, Արեւմուտքը պետք է «հրադադար եւ խաղաղության բանակցություններ» անցկացնի»,ասել է Օրբանը։ «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ գերմանացիներն ասացին, որ պատրաստ են սաղավարտներ ուղարկել, քանի որ իրենք մահաբեր զենք չեն ուղարկի պատերազմ, քանի որ դա կնշանակի մասնակցել դրան։ Դրանից էլ մենք սկսեցինք»,- ասել է Օրբանը: «Հիմա մենք խոսում ենք մարտական ​​տանկերի մասին, իսկ նրանք ինքնաթիռների մասին»:

Օրբանն ընդգծել է, որ Հունգարիային Ուկրաինայի պատերազմի մեջ ներքաշելը «բացառվում է, քանի դեռ ես վարչապետ եմ», բայց Եվրոպայի մյուս երկրների համար արդեն ուշ է: «Մյուսները ոչ թե պարզապես վտանգի տակ չեն…Եթե դուք զենք եք ուղարկում, եթե դուք ֆինանսավորում եք պատերազմող երկրներից մեկի ամբողջ տարեկան բյուջեն, եթե դուք ավելի ու ավելի շատ զենք եք խոստանում, ավելի ու ավելի ժամանակակից զենք, ապա դուք կարող եք ասել ինչ ուզում եք: Բայց ինչ էլ ասեք, դուք պատերազմում եք»: