Ես փորձում եմ ստեղծել հարթակներ, որոնք կօգնեն ձեւավորել այլընտրանք՝ իշխող ռեժիմին իշխանությունից հեռացնելու համար։ Այս մասին հունվարի 27-ին կայացած քննարկման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Ըստ նրա՝ հիմնական խնդիրը, որը կա նաեւ ընդդիմությունում, մարդկանց ամբիցիաներն են, եսակենտրոնությունը եւ այլն։

«Քանի դեռ դա այդպես է, մենք չենք միավորվի եւ հարթակը կտրամադրվի իշխանություններին»,- ասաց քաղաքական գործիչը։

Նա վստահեցրեց, որ հակազդում է գործող իշխանություններին՝ կոչ անելով բոլորին օգնել ու առաջարկել իրենց գաղափարները։

«Ի՞նչ է անելու ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի ագրեսիայի դեպքում։ Ենթադրենք, լավագույն դեպքում Բաքվի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Բայց այս ամենը կա նաեւ Ուկրաինայում, այնտեղ նույնիսկ ռազմական ու ֆինանսական օգնություն կա, բայց Ուկրաինան, ինչպես եղել է, այնպես էլ մնացել է որպես զորափորձարան։ Այսինքն՝ մենք շարունակելու ենք տարածքներ կորցնել»,- հավելեց Չալաբյանը։