Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության՝ ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում եւ մարդասիրական օգնություն է ցուցաբերում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ կապված։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտոնական ԱԳՆ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը եւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը, ՌԴ ԱԳՆ-ն մշտական ​​կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

«Շարունակվում են ակտիվ ջանքեր գործադրվել իրավիճակի կարգավորման համար։ Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերի հայտարարություններով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում եւ մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ Ուստի կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Մենք կոչ ենք անում Երեւանին եւ Բաքվին քաղաքական կամք դրսեւորել՝ կարճ ժամանակում տարաձայնությունները կարգավորելու համար»,- ասել է նա։