Փորթիսհեդից Թեդի Հոբսը չորս տարեկան հասակում միացել է Mensa մտավորականների միությանը: Նա սկսել է կարդալ 26 ամսականից եւ շուտով անցել է թվերի եւ սովորել հաշվել մինչեւ 100-ը չինարենի մանդարին բարբառով։ 

Տղայի անսովոր տաղանդների պատճառով ծնողները ցանկանում էին նրան ավելի շուտ դպրոց ուղարկել։  

MENSA-ի փորձագետները թեստավորում են անցկացրել եւ պարզել, որ Թեդիի IQ մակարդակը համապատասխանում է լավագույն ցուցանիշներին, որոնց տիրապետում է մոլորակի բնակչության մոտ 2 տոկոսը։

Թեդին դպրոց է գնացել սեպտեմբերին եւ ստացել է վկայական, որը հաստատում է իր անդամակցությունը MENSA-ին: Սա նրան պաշտոնապես դարձնում է երկրի ամենաերիտասարդ մտավորականներից մեկը:

«Մենք երբեք չենք ստիպել նրան անել այդ ամենը։ Մենք աջակցում էինք նրա շահերին՝ տրամադրելով գրքեր եւ պլանշետ, բայց չէինք ստիպում որեւէ բան սովորել»,-պատմում են ծնողները։

Այժմ Թեդին շարունակում է սովորել, ինչպես նաեւ հագեցած կյանք է վարում։ Բացի ակադեմիական զբաղմունքներից, նա սիրում է լող եւ մարմնամարզություն։