Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին իշխանության համապատասխան մարմիններին հանձնարարել է հետաքննություն անցկացնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման գործով, հաղորդում է ISNA-ն:

«Ցավալի լուրը ստանալուց անմիջապես հետո նախագահը կարգադրել է համակողմանի հետաքննություն անցկացնել, ցավակցություն հայտնել կառավարությանը, ժողովրդին եւ զոհվածի հարազատներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: