ԱՄՆ նախագահը չի էլ թաքցնում, որ պետք է ավելի ակտիվ աշխատել թուրքական ընդդիմության հետ, որ ձեւավորվի ուժեղ ընդդիմություն եւ ընդհանրապես հնարավոր լինի Թուրքիայում ավելի ժողովրդավար պրոցեսներ նախաձեռնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Ըստ ԱՄՆ-ի, Թուրքիան գնում է դասական դիկտատուրայի ճանապարհով, եւ ինչ-որ բան պետք է անել, որ դա տեղի չունենա: Այսինքն Միացյալ Նահանգներում համարում են, որ Էրդողանը պրոբլեմատիկ գործընկեր է եւ շատ ավելի ուրախ կլինեն, եթե նրա փոխարեն լինի շատ ավելի լիբերալ արժեքների տեր անձնավորություն: Սա չի նշանակում, որ իրենք ինչ-որ մեկին կաջակցեն ընտրությունների ժամանակ:

Մյուս կողմից չի կարելի բացառել, որ առաջիկայում Էրդողանի վարկանիշն էլ կարող է բարձրանալ, որովհետեւ եթե նրան հաջողվի միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, նրա դերը համաշխարհային առումով բարձրանալու է: Կարծես այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արվում են: Դա հաշվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրսում, այդ թվում Ռուսաստանում: Ռուսաստանը կարող է այդ դափնին տալ Էրդողանին, ասելով՝ դու կարող ես լինել միջնորդը: Թուրքիան կփորձի սա օգտագործել»: