Նորվեգական հետազոտական ​​խումբը երկրի մայրցամաքային ծանծաղուոտում մետաղների եւ օգտակար հանածոների զգալի պաշարներ է հայտնաբերել: Այդ մասին հայտնում է Reuters լրատվալան գործակալությունը՝ հղում տալով երկրի իշխանությունների հայտարարությանը։

Նորվեգական եւ Գրենլանդական ծովերի տարածքներում, նախնական հաշվարկներով, հայտնաբերվել են հանքավայրեր՝ 38 միլիոն տոննա պղնձով եւ 45 միլիոն տոննա ցինկով։ Բացի այդ, հայտնաբերվել է մոտ 24 միլիոն տոննա մագնեզիում, 3,1 միլիոն տոննա կոբալտ եւ 1,7 միլիոն տոննա հազվագյուտ հողային մետաղի ցերիում, որն օգտագործվում է համաձուլվածքներում։ Ինչպես նաեւ հայտնաբերվել են հազվագյուտ հողային մետաղների՝ նեոդիմի, իտրիումի եւ դիսպրոզիումի հանքավայրեր։

Նշվում է, որ ծանծաղուտում դեռեւս հետազոտությունները կիրականացվեն։ Կարիք կլինի ցույց տալ, թե որքան օգտակար հանածոներ կարելի է արդյունահանել շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ: