Դանիական ծայրահեղ աջ «Դժվար ուղի» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը Կոպենհագենի մզկիթի մոտ այրել է Ղուրանը, հաղորդում է France Presse գործակալությունը:

Նշվում է, որ լրագրողները ականատես են եղել միջադեպին։ Ըստ լրատվամիջոցների՝ այսօր արմատականները ծրագրում են նմանատիպ ակցիա անցկացնել Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան մոտ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Դանիայի դեսպանին։ Նրան բողոքել են Կոպենհագենում Ղուրանը պղծելու ակցիա անցկացնելու իշխանությունների թույլտվության տրամադրումից։