Հունվարի 27-ին, ժամը՝ 20։00-ի սահմանում, Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։ Toyota-ի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արաձանագրել են նրա մահը։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երեւանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադեւոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։

Պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։ Կայքի տեղեկություններով մահացածը նախկինում աշխատել է ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան։