Ծնողները թող իրենց նորմալ պահեն, «Եռաբլուրը«» միայն էդ ծնողներինը չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ նդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն դուր է գալիս, որ ոստիկանները թույլ չենտալիս զոհվածների ծնողներին մոտենալ պաշտոնյաներին:

«Ես կարծում եմ, որ եթե իրենք իրենց նորմալ պահեին... ցավը ճղճղան չի լինում: Ոնց ուզում են՝ թող հասկանան: Ես էլ երկու կորուստ ունեմ, բայց ձայն չեմ հանում, որովհետեւ հայրենիքի համար է պետք եղել անել: Ես էլ եմ գնացել, երբ պետք է եղել»,-ասաց նա:

Հարցին, թե ձեր հարազատների՞ն էլ են տվել փակ դագաղներով ու չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, արդյոք դավաճանության զոհ են, թե ոչ, պատգամավորն արձագանքեց. «Իսկ ո՞վ ասաց, որ նրանք դավաճանության զոհ են: Դրա համար քննություն է գնում, պարզաբանվում է՝ ինչը որտեղ եւ ոնց է եղել: Մի քիչ հարգեք պետությունը, պետություն հարգել սովորեք: Ես չեմ հասկանում՝ մինչեւ երբ պետք է առանց պետություն հասկանալու...»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան,  առավոտյան 6-ից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր էր  կենտրոնացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ: Ամբողջ տարածքը խիստ հսկողության տակ էր: Այստեղ էին նաեւ մեծ թվով սեւ եւ կարմիր բերետավորներ:

Պանթեոնում բանակի օրվան նվիրված միջոցառումը լրագրողների համար փակ էր: Նշենք, որ այստեղ են նաեւ զոհված զինծառայողների ծնողները, որոնք կանգնած են իրենց որդիների շիրիմների մոտ: Նրանք եկել էին, որ թույլ չտան, որ պաշտոնյաները մոտենան իրենց որդիների շիրիմներին: