Հնդկաստանի ՌՕՈւ միանգամից երկու կործանիչ՝ ռուսական արտադրության Սու-30-ը եւ ֆրանսիական Mirage 2000-ը, կործանվել են Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում, հաղորդում է Ani գործակալությունը:

«Երկու ինքնաթիռ է մեկնել Մադհյա Պրադեշ նահանգի Գվալիոր ավիաբազայից, որտեղ անցկացվել են զորավարժություններ»,-գործակալությանը հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը:

Վթարի վայրում սկսվել են փրկարարական աշխատանքներ, կործանիչների օդաչուների վիճակի եւ կործանման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: