Չորսօրյա հանգստյան օրերը, որոնք այս տարի ուղեկցում են փետրվարի 23-ի տոնը, հանգեցրել են կազմակերպված տուրերի եւ ինքնուրույն ճանապարհորդությունների պահանջարկի 60-տոկոսանոց աճի, գրում է «Կոմերսանտը»։

Անկախ ճանապարհորդները ավիատոմսերի գների բարձրացման պատճառով հիմնականում ընտրել են հետխորհրդային տարածքի բյուջետային երկրները, որոնց մասնաբաժինը հյուրանոցների պահանջարկում բազմիցս աճել է: 

Ավիատոմսերի պահանջարկի կառուցվածքում արձակուրդների համար արտասահմանյան ուղղությունների մասնաբաժինը տարեցտարի աճել է 16 տոկոսից մինչեւ 19 տոկոս, հաշվարկել են OneTwoTrip-ում:

Անկախ զբոսաշրջիկների համար ամենապահանջված ուղղություններն են Ստամբուլը (արտերկիր ավիատոմսերի վաճառքի 8,7 տոկոս), Երեւանը (8,4 տոկոս), Դուբայը (6 տոկոս), Աստանան (4 տոկոս) եւ Մինսկը (3,9 տոկոս): «Յանդեքս.Travel»-ը ներառում է Բաքուն եւ Տաշքենդը ամենահայտնի քաղաքների ցանկում։