Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների երկու օդաչուները, որոնք կործանվել էին Մադհյա Պրադեշ նահանգում, հայտնաբերվել եւ հոսպիտալացվել են, ներկայումս ընթանում են երրորդի որոնումները: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության բարձրաստիճան աշխատակցին։

«Երկու օդաչուները փրկվել են եւ տեղափոխվել հիվանդանոց բուժման համար, մինչդեռ ջանքեր են գործադրվում երրորդ օդաչուին փրկելու համար, որն անհետ կորել է»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը տեղեկացրել է վթարի մասին եւ ասել, որ ուշադիր հետեւում է զարգացումներին:

BBC-ի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը պետք է պարզի կատարվածի պատճառները, այդ թվում՝ եղել է արդյոք բախում օդում, թե՝ ոչ։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 28-ին։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները՝ ռուսական արտադրության Սու-30-ը եւ ֆրանսիական արտադրության Mirage 2000-ը, կործանվել են Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում։ Վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում։