Աֆրիկայի ֆինանսական եւ տեխնիկական գործընկերները պատրաստվում են երկրին 30 մլրդ դոլար տրամադրել պարենային ինքնիշխանության ապահովման համար։ Գործընկերներն իրենց վրա են վերցրել համապատասխան պարտավորություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Աֆրիկյան զարգացման բանկի նախագահ Ակինվումի Ադեսինին։

«Դակարյան երկրորդ գագաթաժողովին ժամանել են զարգացման գործընկերներ։ Նրանք 30 մլրդ դոլար կհատկացնեն առաջիկա հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրերի իրականացման համար»,-ասել է նա։