Իսրայելի ոստիկանությունն Արեւելյան Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգությունը որակել է որպես ահաբեկչություն, հայտնում է գերատեսչության կայքը:

Ոստիկանության տվյալներով՝ հրաձիգը չեզոքացվել է, իսկ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության խոշոր ուժեր։    

Ավելի վաղ հաղորդվել է, որ հունվարի 27-ին Արեւելյան Երուսաղեմում՝ սինագոգի մոտ տեղի ունեցած հարձակման ժամանակ յոթ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել: