ԱՄՆ Վիսկոնսին նահանգի հարավում 85 մեքենաների բախման հետեւանքով առնվազն 21 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից դարձած մեքենաների թվում նաեւ բեռնատարներ են եղել։

Ինչպես հայտնում է NBC News-ը, անբարենպաստ եղանակային պայմանների եւ ձյան տեղումների ֆոնին Ջեյնսվիլ քաղաքում զանգվածային խցանում է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ վթարի հետեւանքով տասնյակ մարդիկ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Այս պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Նշվում է, որ հունվարի 28-ին Վիսկոնսինում էլ ավելի շատ ձյուն կտեղա։