Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի հարավային Դենիզլի նահանգում հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ իրավական տեսանկյունից ինքը նախագահական նոր ժամկետի համար առաջադրվելու իրավունք ունի, հայտնում է TRT-ն։

Թուրքիայի նախագահը այդ կերպ պատասխանել է ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարություններին այն մասին, թե ինքը երրորդ ժամկետի համար առաջադրվելու իրավունք չունի այն բանից հետո, երբ Թուրքիան 2018-ին կառավարման խորհրդարանական ձեւից անցում է կատարել նախագահականին:

«Թուրքիան 2018 թվականի ընտրություններում կառավարման նոր համակարգ է ընտրել։ Ժամանակաչափը (նախագահական ժամկետների) զրոյացվել է։ 2018 թվականին ընտրված նախագահը կառավարման նոր համակարգի առաջին նախագահն է»,- ասել է նա։