Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հաստատել է Լաչինի միջանցքով երթեւեկությունն անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը։ Այս մասին Միյատովիչը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Դունյա Միյատովիչը նշել է, որ ներկա իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության եւ մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ եւ անխոչընդոտ հասանելիության կարեւորությունը բոլոր շրջաններ եւ ժողովրդին, ներառյալ Լեռնային Ղարաբաղին եւ տեղի բնակչությանը:

Նա ընդգծել է հասանելիության արդյունավետ եւ ճկուն պայմաններ մշակելու անհրաժեշտությունը, որոնք բոլոր համապատասխան կողմերին, ներառյալ Հանձնակատարի գրասենյակին, հնարավորություն կտան առաջնահերթ հասանելիություն ունենալ նրանց, ովքեր մարդասիրական օգնության եւ մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեն: