Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ Ղուրանի այրման հետ կապված գործողությունների ֆոնին դադարեցվել է ՆԱՏՕ-ին թագավորության անդամակցության գործընթացը, սակայն հույս է հայտնել, որ Անկարայի հետ հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել դաշինքի երկրների արտգործնախարարությունների գագաթաժողովում։

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները կնախապատրաստեն դաշինքի հաջորդ գագաթաժողովը, որը կանցկացվի Վիլնյուսում 2023 թվականի հուլիսի 11-12-ը։

«Վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները ժամանակավորապես դադարեցրել են (ՆԱՏՕ-ին միանալու) գործընթացը... Իհարկե, մենք անհամբեր սպասում ենք Վիլնյուսի գագաթաժողովին»,- ասել է Բիլստրյոմը շվեդական Expressen թերթին։