Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը քննադատել է այն հանգամանքը, որ Կիեւին սպառազինության մատակարարումները Արեւմուտքում իբր համաշխարհային պատերազմը կանխելով են բացատրում։

«Նախ, Ուկրաինայի պաշտպանությունը, որը ոչ ոքի պետք չէ Եվրոպայում, չի փրկի վրիժառությունից զառամյալ Հին աշխարհը, եթե մի բան լինի: Երկրորդ, եթե երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, ապա, ավաղ, այն չի լինի տանկերով եւ նույնիսկ կործանիչներով։ Այդ դեպքում արդեն, անշուշտ, ամեն ինչ կփոշիանա»,- շաբաթ օրը իր Telegram-ալիքում գրել է Մեդվեդեւը:

Այս կերպ նա մեկնաբանել է, մասնավորապես, Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի խոսքերը, որը ավելի վաղ հայտարարել էր, որ երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվեր, եթե ռուսական տանկերը հայտնվեին Կիեւում եւ «Եվրոպայի սահմաններին», եւ որ Ուկրաինա ուղարկված զենքը էսկալացիան դադարեցնելու համար է։ Մեդվեդեւը նույն շարքում է դրել նաեւ Կիեւին ՆԱՏՕ-ի ողջ սպառազինությունը տրամադրելու Մեծ Բրիտանիայի կոչերը։