Միացյալ ՆԱհանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «անթափանց գմբեթ» կառուցել՝ ԱՄՆ-ին միջուկային հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար։

Տեսաուղերձում Թրամփը նշել է, որ օտար տերություններն այժմ բացահայտ «օգտագործում են միջուկային սպառնալիքներ», քանի որ «չեն հարգում մեր ղեկավարությանը»։

«Երրորդ համաշխարհային պատերազմը աղետ կլինի, որը նման չի լինի մյուսներին: Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներն ընդամենը փոքր մարտեր կթվան», - հավելել է նա։ «Լավագույն միջոցը՝ ապահովելու, որ նման հակամարտություն երբեք տեղի չունենա, անմրցակից տեխնոլոգիայով եւ անզուգական ուժով պատրաստվելն է։ Այդ նպատակով, երբ ես լինեմ Գերագույն գլխավոր հրամանատարը… ես կկառուցեմ նորագույն, նոր սերնդի հակահրթիռային պաշտպանության վահան, ինչպիսին այժմ պաշտպանում է Իսրայելը, մի երազանք, որը երբեմն անհնար էր համարվում, Ամերիկան ​​պետք է ունենա անթափանց գմբեթ՝ իր ժողովրդին պաշտպանելու համար», - ասել է Թրամփը։