Հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը, Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող իր տան մոտ ընկնելուց հետո, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Սառը անձրեւներն իրենց գործն արեցին։ Մեքենայից իջնելիս սայթաքել է ու ընկել։ Նա ընկավ եւ պարզվեց կոտրել է ութ կողոսկր»,- նշել է նկարիչ Կոնստանտին Միրոշնիկը:

Նա հավելել է, որ Դրոզդովը ցանկանում է տանը մնալ, սակայն կինը՝ Տատյանան, պնդել է շտապ հիվանդանոց տեղափոխվել։ «Կողերը սեղմված են: Եվ շատ ուժեղ ցավեր ուներ, հազ, շնչառությունը գնալով վատանում էր։ Նա թոքերում օդափոխիչ ունի, ինչը հեշտացնում է շնչելը»,- եզրափակել է Միրոշնիկը։

Հեռուստահաղորդավարը հիվանդանոցում կմնա առնվազն եւս մեկ շաբաթ, որից հետո երկար վերականգնողական գործընթաց է լինելու։