Ճապոնիայում կան կետերի միս վաճառող սարքավորումներ։ Կետերի որսի ճապոնական Kyodo Senpaku Co. ընկերությունը դրանք ներկայացրել է մայրաքաղաք Տոկիոյից մոտ 20 մղոն հեռավորության վրա գտնվող Յոկոհամա նավահանգստային քաղաքում:

Սա երրորդ սարքն է, որը ընկերությունը տեղադրել է` փորձելով խթանել վաճառքը՝ բնապահպանների բողոքի պատճառով իր արտադրանքը գովազդելու համար տարիներ շարունակ պայքարելուց հետո:

Սարքավորումը վաճառում է կետի սաշիմի, կետի բեկոն, կետի կաշի եւ կետի սթեյք, ինչպես նաեւ պահածոյացված կետի միս: Գները տատանվում են 7,70 դոլարից մինչեւ 23 դոլար:

2018 թվականին Ճապոնիան դադարեցրել է կետերի որսը Անտարկտիդայում եւ վերսկսել կետերի առեւտրային որսն իր ափերի մոտ: Այս քայլը հանգստացրել է ընդդիմության։

Այնուամենայնիվ, ընկերությունը նախատեսում է հինգ տարվա ընթացքում վաճառող սարքավորումներ տեղադրել երկրի 100 վայրերում: