Հետաքրքրասեր էգ արջը Կոլորադոյի Բոուլդեր քաղաքի մոտ պատահաբար բախվել է շարժման միջոցով ակտիվացող տեսախցիկին եւ հարյուրավոր սելֆիներ արել:

Քաղաքից դուրս գտնվող լանդշաֆտում բնակվում են լեռնային առյուծներ, սեւ արջեր, բոլոր տեսակի թռչուններ եւ շատ այլ արարածներ, եւ Բոուլդեր լեռների պարկերի վարչությունը հսկում է նրանց:

Սակայն աշխատակիցները ապշել են, երբ ստուգել են տեսախցիկներից մեկը, որոնք տեղադրել էին եւ պարզել, որ 580 նկարներից մոտ 400-ը նույն արջից են, հայտնում է NBC News-ը:

Կենդանիների մեծ մասը չի նկատում տեսախցիկը, սակայն պաշտոնյաներն ասում են, որ արջը հիացած է տեսախցիկով: «Այս առիթով արջը առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց մեր վայրի բնության տեսախցիկներից մեկի նկատմամբ եւ օգտվեց՝ հարյուրավոր «սելֆիներ» անելու առիթից», - NBC-ին ասել է պարկերի դեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Յեյթսը․ «Այս նկարները մեզ ստիպեցին ծիծաղել, եւ մենք մտածեցինք, որ դրանք կծիծաղեցնեն նաեւ ուրիշներին»: