Նիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը՝ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` անդրադառնալով ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտք Հայաստան արգելելուն:

«Երբ ներդաշնակ են և համահունչ ՀՀ իշխանությունների, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը․․․

նիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը՝ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետը։

Սրանք այդպես էլ չհասկացան, որ Դաշնակցությունը սովորական, շարքային կուսակցություն չէ․ Դաշնակցությունը մտածողություն է, արժեհամակարգ է, կենսակերպ է, գենետիկ կոդ է․․․

Բանտերով կամ աքսորով ոչ կվախեցնես, ոչ էլ՝ կվերացնես․․․դուք պարտված եք ու դատապարտված ․․․»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արգելվել է ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան` առանց որեւէ պատճառաբանության:

ց