Բրիտանացի պատգամավորները հայտարարել են 8 միլիոն ֆունտ ստեռլինգ       հավելյալ եկամուտի մասին՝ ի հավելումն իրենց պատգամավորական աշխատավարձի, ընդ որում, Բորիս Ջոնսոնին է պատկանում ընդհանուրի ավելի քան մեկ քառորդը, հաղորդում է PA Media-ն:

Նախկին վարչապետը վերջին 12 ամիսների ընթացքում վաստակել է 2,3 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ 84 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձից բացի, որը նա ստանում է որպես պատգամավոր:

Գրեթե ամբողջ գումարը մուտքագրվել է այն պահից, երբ Ջոնսոնը սեպտեմբերին լքել է Դաունինգ Սթրիթը, որից է 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգը ելույթների դիմաց եւ 510 հազար ֆունտ ստեռլինգը՝ իր առաջիկա հուշերի համար:

Ջոնսոնի ընդհանուր եկամուտը նրան դարձնում է ամենաբարձր վարձատրվող պատգամավորը վերջին մեկ տարվա ընթացքում՝ շատ առաջ անցնելով իր նախորդից՝ Թերեզա Մեյից, որը ելույթի դիմաց վաստակել է 965 հազար ֆունտ ստեռլինգ:

Մեյի եկամուտների մեծ մասն օգտագործվում է նրա անձնական կաբինետի եւ բարեգործական աշխատանքների ֆինանսավորման համար, ընդ որում նախկին վարչապետը պատգամավորի աշխատավարձից բացի ստանում է տարեկան 85 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ:

Ընդհանուր առմամբ, պատգամավորները անցյալ տարի հայտարարագրել են 8,07 միլիոն ֆունտ ստեռլինգ արտաքին եկամուտ, ներառյալ երկրորդ աշխատանքից, ելույթներից եւ գրքերից ստացված վճարումները: