82 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուս մուլտֆիլմի ռեժիսոր Վյաչեսլավ Նազարուկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Soyuzmultfilm կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Հունվարի 28-ին մահացել է «Լեոպոլդ կատուն», «Մայրիկը մամոնտի համար», «Փոքրիկ ջրարջ», «Տուն ընձառյուծի համար», «Մեկ կովբոյ, երկու կովբոյ», «Փափկամորթ պոչով սատանիկը»  եւ շատ մուլտֆիլմերի պրոդյուսեր Վյաչեսլավ Նազարուկը... Հրաժեշտը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ ժամը 14:00-ին, Ցարեւիչ Դմիտրիի տաճարում», - գրել է նա։

Վյաչեսլավ Նազարուկը ծնվել է 1941 թվականի մարտի 4-ին Մոսկվայում։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի Վ.Ի.Լենինի անվան պետական ​​մանկավարժական ինստիտուտը։ 1985 թվականին Լեոպոլդ կատվի մասին մուլտֆիլմերի շարքի համար արժանացել է ԽՍՀՄ պետական ​​մրցանակի։