Իրանի Սպահան քաղաքում գտնվող պաշտպանական օբյեկտի վրա հարձակման հետեւում Իսրայելն է կանգնած, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։

Հրատարակությանտվյալներով՝ սա Իսրայելի առաջին հարվածն է այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ ամիս վերադարձել է իշխանության՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Թել Ավիվի եւ Վաշինգտոնի միջեւ՝ Թեհրանին հակազդելու նոր ուղիների շուրջ բանակցությունների ֆոնին։

Աղբյուրի համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Իրանի Տիեզերական հետազոտությունների կենտրոնին պատկանող օբյեկտի մոտ գտնվող զինամթերքի գործարանը, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ բալիստիկ հրթիռների վրա ենթադրյալ աշխատանքներ տանելու համար: