ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել իսրայելցի եւ պաղեստինցի գործընկերներ Էլի Քոհենի եւ Ռիյադ ալ-Մալիքիի հետ՝ մտահոգություն հայտնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բռնությունների նոր փուլի կապակցությամբ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ռուսական կողմն ընդգծել է, որ Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բռնության նոր փուլով, որը հղի է լայնամասշտաբ զինված առճակատման վերսկսմամբ, ինչը կարող է նոր զոհերի եւ ավերածությունների հանգեցնել։ Նա կոչ է արել իսրայելցի եւ պաղեստինցի գործընկերներին՝ ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն եւ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հրահրել իրավիճակի հետագա դեգրադացիան։