Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Սիսիան հատվածում, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում, Գավառ, Սևան, Վարդենիս, Թալին, Արագած, Աշտարակ, Ապարան, Գորիս, Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Ելփին-Չիվա ավտոճանապարհին տեղում է ձյուն։