Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 30–ին, ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախում  ԿԽՄԿ  առաքելության  հասարակության  հետ  կապերի  պատասխանատու  Էթերի  Մուսայելյանը։

Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Հայաստանից Արցախ եւ հակառակ ուղղությամբ  քաղաքացիներ էին տեղափոխվել նաեւ հունվարի 27–ին։

Ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի ուղեկցությամբ հունվարի 20–ին էլ Արցախից Հայաստան էր տեղափոխվել 4, իսկ  Հայաստանից Արցախ՝ 1 մարդ:

Հունվարի 27–ի դրությամբ, շրջափակման հետեւանքով մինչեւ այսօր Կարմիր Խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 49 հիվանդ։