ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Այն կկայանա այսօր Երեւանի ժամանակով ժամը 13.00-15.00-ին եւ 19.00-21.00-ին:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հետևյալ հղումով:

Իսկ ահա  «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հետևյալ հղումով:

Այն կկայանա հունվարի 31-ին Երեւանի ժամանակով ժամը 13.00-15.00-ին եւ 19.00-21.00-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին՝ շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում: