Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները հունվար ամսին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 «Հանդիպման ժամանակ գերիները հեռախոսազրույց  են ունեցել իրենց ընտանիքի անդամների հետ, փոխանցվել են նաեւ նամակներ ու ձայնագրված տեսանյութեր»,– նշեց Զառա Ամատունին։