Ավստրիական Օբրից գյուղի բնակիչները դիմել են ոստիկանություն՝ բողոքելով մանկական լացի ձայներից, որոնք լսվում էին հարեւանների տնից, ոստիկանական վերակարգը տան նկուղում հայտնաբերել է վեց մանկահասակ երեխաների։ Այս մասին տեղեկացրել է Daily mail-ը։

Տանտերը փորձել է դիմադրել ոստիկաններին, նա հարձակվել է նրանց վրա պղպեղի սրվակով։ Երբ նրան բռնել են, նա խոստովանել է, որ նկուղը հարմարեցրել է որպես բունկեր եւ ստիպել, որ այնտեղ տեղափոխվեն կինն ու երեխաները, որոնցից ամենափոքրը յոթ ամսական է։

Պարզվել է, որ 54-ամյա տղամարդը հավատում է կոնսպիրոլոգիական տեսությանն աշխարհի հնարավոր վերջի մասին, նա մտադիր էր նկուղում փրկել ընտանիքն ապոկալիպսիսի ժամանակ։

Ոստիկանական հաշվետվությունում նշել է, որ նկուղը վերափոխված է եղել. այն ուներ դռներ, պատուհաններ, ջրմուղ, էլեկտրականություն եւ տեսախցիկներ։ Սակայն սանիտարական պայմանները ճանաչվել են «անպետք երեխաների համար»։ Տեղի իշխանություններն ընտանիքը վերցրել են իրենց խնամքի տակ։