Ֆինլանդիան այժմ դրական դիրքորոշում է ցուցաբերում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործընթացում, ի տարբերություն Շվեդիայի՝ սադրանքներ չեն նկատվել, կարծում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Մենք ամենասկզբից էլ ասում էինք, որ Ֆինլանդիայի հետ քիչ խնդիրներ ունենք։ Բայց երկու երկրները, այդ թվում ՆԱՏՕ-ն, դաշինքի մի շարք անդամներ հայտարարել են այդ երկրների (Ֆինլանդիայի եւ Շվեդիայի) անդամակցության զուգահեռ գործընթացի մասին»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ ստորագրվել է եռակողմ հուշագիր։

«Այդ օրվանից Ֆինլանդիան դրական հայտարարություններ է արել, սպառազինության մատակարարումների սահմանափակումների հարցում դրական քայլեր են կատարվել», նշել է Չավուշօղլուն:

ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված իրավիճակին Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Անկարայում պորտուգալացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում։