Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների մասին համաձայնագիր կստորագրեն, ասել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։

Փետրվարի 2-3-ը Ալմաթիում տեղի կունենա միջկառավարական խորհրդի հերթական նիստը եւ Digital Almaty-2023 «Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» միջազգային համաժողովը։

«Նիստի օրակարգն ընդգրկում է առեւտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի  լայն շրջանակ եւ այլ արդիական թեմաներ»,- ճեպազրույցում ասել է Սմադիյարովը։

Նա հավելել է, որ նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի վարչապետները եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

Միջոցառմանը հրավիրված են նաեւ  ԵԱՏՄ դիտորդ երկրների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը եւ Եվրասիական զարգացման բանկի, ինչպես նաեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարը։