Քաղաքապետարանի մասնաշենքերի տանիքներին ավարտվել են արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքները: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Ծրագիրը հնարավորություն կտա շուրջ 30 տոկոսով նվազեցնել էներգածախսը: Տնտեսված միջոցները համայնքը կուղղի բնակիչների բարձրացրած խնդիրների լուծմանը: