Պակիստանի Փեշավար քաղաքում պայթյուն է որոտացել, կան բազմաթիվ տուժածներ, հաղորդում է Dawn հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է Փեշավարի ոստիկանական բաժանմունքի մոտ։ Պայթյունի տարածքը շրջափակվել է, քաղաքում արտակարգ դրություն է մտցվել։

Ոստիկանությունը դեռ չի պարզել՝ արդյոք տեղի ունեցածը ահաբեկչություն է։