Մուշեղ Մուրադյանին Շիրակի մարզպետի պաշտոնն առաջարկել է մեր թիմը: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Դիտարկմանը, որ խոսվում է իշխող թիմի ներսում հակասությունների մասին, Կարեն Սարուխանյանի անունն էր շրջանառվում որպես մարզպետի թեկնածու, Սանոսյանն արձագանքեց. «Մարզում կամ որեւէ այլ տեղ պետք չի թիմային բաժանումներ անել: Մենք ունեցել ենք մի քանի թեկնածու, քննարկել ենք վարչությունում, որոշվել է, որ պետք է պարոն Մուրադյանը նշանակվի: Դա նորմալ պրոցես է»: