Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) առաջնորդի ընտրություններում հաղթել է Լեւան Խաբեիշվիլին՝ ստանալով ձայների 52,58 տոկոսը։ Այս մասին հայտարարել է ՄԱՇ-ի քաղխորհրդի ղեկավար Կոբա Նակոպիան, հայտնում է Civil-ը։

Կուսակցության գործող նախագահ Նիկա Մեոլիան ստացել է ձայների 40 տոկոսը, Գեորգի Մումլաձեն՝ 3.68 տոկոսը, Նոնա Մամուլաշվիլին՝ 3.33 տոկոսը։

Քվերակության մասնակցել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր կուսակցության 41 264 կողմնակից։