Վաշինգտոնը դեռեւս կարծում է, որ Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական ​​լուծումն ամենաարդյունավետն է։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որն այցելել է Կահիրե։

Նրա խոսքով՝ «Իրանը մերժել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադառնալու առաջարկը», մինչդեռ «Վաշինգտոնը դեռ կարծում է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային գործի համար ամենաարդյունավետ լուծումն է»։

«ԱՄՆ-ի նախագահը վերահաստատել է իր վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ունենալ», - ասել է Բլինքենը՝ ընդգծելով, որ «բանակցությունների սեղանին կան բոլոր տարբերակները Թեհրանին այդ հարցում խանգարելու համար»։