Հունաստանի ռազմաօդային ուժերի կործանիչն ընկել է Հոնիական ծով՝ Անդրավիդա կղզու հարավում, երկու օդաչուներն էլ ինքնանետվել են, հաղորդում է Հունաստանի հանրային ERT հեռուստատեսությունը:

«Գործել է ինքնանետման ավտոմատ համակարգը։ Օդաչուները ողջ են, կատարվում է որոնողափրկարարական աշխատանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կործանիչը ամերիկյան արտադրության F-4-ն է եղել։